Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք

10:56   12 Օգոստոս 2020    254

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Stopcov.ge-ն։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 278 դեպք:

Ապաքինվել է ևս 4 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1058:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 7 708 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները