«Եթե 2016 թվականին չհաղթեի, աշխարհը կդադարեր գոյություն ունենալ»․ Թրամփ

11:04   12 Օգոստոս 2020    236

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյու Հյուիթի ռադիոշոուի ժամանակ հայտարարել է, որ եթե ինքը չհաղթեր 2016 թվականի նախագահական ընտրություններում, ապա ԱՄՆ-ը կներքաշվեր Հյուսիսային Կորեայի հետ պատերազմի մեջ։

«Պատերազմ կունենայիք Հյուսիսային Կորեայի հետ։ Նրանք սպասում էին, որ պատերազմ կսկսվի։ Իսկ ու՞ր է պատերազմը՝ չկա»,-նրա խոսքերն է մեջբերում Daily Express-ը։

Թրամփի կարծիքով՝ եթե իշխանության գար Հիլարի Քլինթոնը, ապա ողջ աշխարհը կդադարեր գոյություն ունենալ, միլիոնավոր ամերիկացիներ կզոհվեին։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նախագահի պաշտոնում իր վերընտրմանը դեմ են Չինաստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան։ Այդ երկրներն ակնկալում են դեմոկրատների հաղթանակի դեպքում իրենց համար շահավետ գործարքների կնքում։

Նա ամենամեծ միջազգային խնդիր է անվանել Ռուսաստանի հետ միջուկային զինաթափման հարցի շուրջ բանակցությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները