Մինսկում կրկին սկսել են գործել Facebook-ը, WhatsApp-ը և Telegram-ը

12:26   12 Օգոստոս 2020    246

Մինսկում վերսկսվել է բջջային ինտերնետի և Facebook, WhatsApp, Telegram և այլ սոցիալական ցանցերի աշխատանքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Նշվում է, որ տեղական ժամանակով մոտավորապես 6.50-ին բոլոր սոցիալական ցանցերը միաժամանակ սկսել են աշխատել՝ Facebook-ը, WhatsApp-ը, Telegram-ը և այլն: Դրանք անջատվել էին կիրակի երեկոյան՝ օգոստոսի 9-ին, երբ երկրում նախագահական ընտրություններ էին անցկացվում:

Քվեարկության ավարտից հետո, որի արդյունքների համաձայն, ըստ ԿԸՀ-ի, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքեց ձայների 80.08%-ը, զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին հանրապետությամ ողջ տարածքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մինսկ  


Վերնագիրի այլ պիտակները