Տոկիո-2020. նախապատրաստական ծրագրերը բարեհաջող են ընթանում

12:44   12 Օգոստոս 2020    591

«Տոկիո-2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին զեկույց է ներկայացրել օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերի վերաբերյալ:

Այնտեղ ներկայացված են մարզահանդեսին առնչվող բոլոր խնդիրները։ Կարևորվում է անվտանգ ու ապահով միջոցառում անցկացնելու խնդիրը:

Խաղերը նախատեսվում է կազմակերպել երեք սկզբունքով․ ապահովել անվտանգ միջավայր, նվազագույնի հասցնել անհրաժեշտ ծախսերը և պարզեցնել խաղերի ձևաչափը։

Պատրաստ են 43 մրցասպարեզները, օլիմպիական գյուղը, հեռարձակման, մամուլի կենտրոնը և այլն։ Մրցումների ժամանակացույցը կմնա նույնը, թերևս հնարավոր է կատարվեն աննշան ճշգրտումներ: Ձեռք բերված տոմսերը ուժի մեջ կմնան, իսկ դրանց վերադարձը հասանելի կլինի 2020թ․աշնանը:

Բացի այդ, քանի որ աշխարհում շարունակվում է COVID-19 համավարակը, կազմկոմիտեն սերտորեն համագործակցում է ԱՀԿ-ի հետ։ Օլիմպիական խաղերի մասնակիցների առողջությունը շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո-2020  


Վերնագիրի այլ պիտակները