Forbes-ը նշել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասաններին

13:02   12 Օգոստոս 2020    256

Ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնը Forbes ամսագրի վարկածով համարվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանը:

Նրա եկամուտը կազմել է 87,5 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում դերասան Ռայան Ռեյնոլդսն է՝ 71,5 միլիոն դոլար եկամուտով։ Նրան հաջորդում են Մարկ Ուոլբերգը (58 միլիոն դոլար), Բեն Աֆլեքը (55 միլիոն դոլար) և Վին Դիզելը (54 միլիոն դոլար), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջին տասնյակում են նաև հնդիկ դերասան Աքշայ Կումարը (48,5 միլիոն դոլար), ամերիկացի կոմպոզիտոր, երգիչ և դերասան Լին-Մանուել Միրանդան (45,5 միլիոն դոլար), դերասաններ Ուիլ Սմիթը (44,5 միլիոն դոլար), Ադամ Սենդլերը (41 միլիոն դոլար) և Ջեքի Չանը (40 միլիոն դոլար)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Forbes  


Վերնագիրի այլ պիտակները