Բելառուսում վիրավոր ակտիվիստների բուժման համար գրեթե 1 միլիոն դոլար է հավաքվել

13:58   12 Օգոստոս 2020    266

Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ակցիաների և բախումների ժամանակ տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար կազմակերպված դրամահավաքի ընթացքում հավաքվել է գրեթե 1 միլիոն դոլար:

Այս մասին տեղեկացնում է dw.com կայքը: «Մեկ միլիոն վիրավորների, ձերբակալվածների և հալածվածների համար: Վաղը մենք արձանագրություն կհրապարակենք, թե ինչպես պետք է տուժածները դիմեն օգնության համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ակցիայի կազմակերպիչներից Ալեքսեյ Լեոնչիկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրամական միջոցների հավաքագրումը սկսվել էր դեռևս շաբաթներ առաջ` BY Help նախաձեռնության կողմից: Այն ժամանակ ենթադրվում էր, որ հավաքված գումարը տրամադրվելու է բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների տուգանքների մարմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները