Աննա Կանոպացկայան չի ընդունել ընտրությունների արդյունքները. նա պատրաստվում է բողոք ներկայացնել ԿԸՀ

15:59   12 Օգոստոս 2020    245

Բելառուսում օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների մասնակից, նախագահի թեկնածու Աննա Կանոպացկայան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է, որ պատրաստվում է բողոք ներկայացնել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որով պահանջում է երկրի նախագահի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել:

«Իմ դիրքորոշումն այն է, որ ես պահանջում եմ անվավեր ճանաչել ընտրություններն ամբողջ հանրապետության տարածքում՝ անկախ ԿԸՀ-ի հրապարակած տվյալներից: Բողոքը, որպես Բելառուսի նախագահի թեկնածու, ես ներկայացնում եմ այսօր»,-հայտարարել է Կանոպացկայան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները