Լավրովը պատմել Է, թե համավարակն ինչպես պետք Է փոխի միջազգային քաղաքականությունը

16:25   12 Օգոստոս 2020    261

Ռուսաստանը միջազգային հանրակցությանը հորդորում Է՝ համավարակի հետ կապված իրադրությունն օգտագործել մարդկության առջեւ ծառացած ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարում լայն համագործակցությունը կարգավորելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին «Փաստեր եւ փաստարկներ» թերթին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես նշում Է ՌԴ նախարարը, կորոնավիրուսի համավարակը լուրջ ազդեցություն Է թողել միջազգային քաղաքականության եւ սոցիալ-տնտեսական կյանքի՝ առանց բացառության բոլոր ասպեկտների վրա: «Սառեցվել» են քաղաքական շփումները, խախտվել են սովորական արտադրա-կենցաղային շղթաները:

«COVID-19-ը խորը ճգնաժամ Է առաջացրել համաշխարհային տնտեսության մեջ, որի վերականգնումը երկար ժամանակաշրջան Է պահանջում: Դրա հետ մեկտեղ աշխարհը ոչ միայն պարզապես ուժեղագույն տնտեսական անկում Է վերապրում, այլեւ, հնարավոր Է, հայտնվել Է սովորական տնտեսական կապերի վերակառուցման շեմին»,-նշել Է Լավրովը:

Համավարակը, Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ բառացիորեն մի ակնթարթում հավասարեցրել Է բոլորին, վերստին ցույց տալով, որ արդի, սերտորեն փոխկապակցված աշխարհում սպառնալիքների մեծ մասն ունեն անդրսահմանային պրոյեկցիա եւ որ «մի կողմ քաշվել» չի ստացվի:

Այդ ամենը, թվում Էր, պետք Է համաշխարհային հանրակցությանը դրդեր այն բանին, որ գոնե ժամանակավորապես մի կողմ դներ կոնյունկտուրային տարաձայնությունները եւ ջանքերը միավորեր նոր գլոբալ մարտահրավերին համատեղ պատասխանի հարթակում, մատնանշում Է Լավրովը: Այնուամենայնիվ, սպասվող «դրական» բեկում տեղի չունեցավ: Ըստ նրա դիտարկումների, մի շարք երկրներ ցանկանում են ընթացիկ ճգնաժամից օգտվել իրենց աշխարհաքաղաքական եւ տնտեսական հավակնությունները բավարարելու համար: Շարունակվում Է անցանկալի երկրների՝ պատժամիջոցներով «խեղդամահ» անելու քաղաքականությունը, հայտարարել Է Լավրովը: «Եվս մեկ անգամ ընդհանուր գործողությունների կոչ ենք անում ընդհանուր աղետի դեմ, «կորոնաճգնաժամը» որպես հնարավորություն օգտագործել մարդկության առջեւ ծառացած ընդհանուր ռիսկերի եւ մարտահրավերների դեմ պայքարում միջազգային լայն համագործակցությունը կարգավորելու համար»,-ընդգծել Է ՌԴ ԱԳ նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները