«Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը կայանում է բանակցություններին ծանր հարված հասցնելու մեջ»

14:28   12 Օգոստոս 2020    372

«Հայաստանն իր ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ անընդհատ հղում է անում ազգերի ինքնորոշման իրավունքին: Նշվում է, որ անջատողական ռեժիմի ինքնորոշման իրավունքը պետք է անվերապահորեն ճանաչվի»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է, որ Հայաստանը փորձում է ինքնորոշման իրավունքով քողարկել օկուպացիայի փաստը:

«Այս սկզբունքը ոչ մի դեպքում չի կարող կիրառվել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզում: Սա ոչ թե ինքնորոշում է, այլ օկուպացիա: Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում և սրան այլընտրանք չկա»:

«Հայաստանի այս նոր ռազմավարությունը Երևանի հերթական ծանր հարվածն է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցություններին», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները