Շոտլանդիայում գնացքը շեղվել է ռելսերից. կան ծանր վիրավորներ

17:13   12 Օգոստոս 2020    254

Ռելսերից շեղված գնացքի մասին հաղորդումը ստանալուց հետո արտակարգ ծառայությունները մեկնել են դեպքի վայր:

Հաղորդվում է նաեւ հրդեհի եւ ծանր վիրավորների մասին, գրում է The Guardian-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սթոունհեյվեն եւ Աբերդենշիր քաղաքների միջեւ:

Դեպքի վայր է մեկնել արտակարգ ծառայությունների մոտ 30 ավտոմեքենա, այդ թվում` շտապօգնության:

Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը հաստատել է տեղեկատվությունը միջադեպի մասին:

«Սպաները դեպքի վայր են կանչվել ժամը 09:43-ին: Նրանք այնտեղ են մնում պարամեդիկների եւ հրշեջների բրիգադների հետ միասին»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Դեպքին արդեն արձագանքել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: Նա հայտարարել է, որ իր բոլոր մտքերը նրանց բոլորի հետ է, ով ներգրավված է այս միջադեպում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոտլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները