Ղազախստանն օգոստոսի 17-ից վերսկսում Է ՌԴ թռիչքները

19:59   12 Օգոստոս 2020    274

Ղազախստանն օգոստոսի 17-ից վերսկսում Է թռիչքները մի քանի երկրներ:

Այդ մասին, հաղորդել Է արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

Հաջորդ երկուշաբթի օրվանից փուլ առ փուլ վերսկսվելու են միջազգային թռիչքները Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելառուս, Գերմանիա, Նիդեռլանդներ, Եգիպտոս, Ուկրաինա եւ Ռուսաստան: Այդ մասին ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համապատասխան որոշումը օգոստոսի 11-ին ընդունել Է կորոնավիրուսային վարակի առաջացում եւ տարածում թույլ չտալու գծով միջգերատեսչական հանձնաժողովը՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրադրությունը՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության քարտեզի:

«Դրա հետ մեկտեղ Ռուսաստան թռիչքներ կատարելու համար պահանջվում Է ռուսաստանյան կողմի թույլտվությունը»,-նշվում Է մամուլի տեղեկագրում: Չվերթները կատարվելու են օդային հաղորդակցության վերաբերյալ միջկառավարական գործող համաձայնագրերի հիման վրա:

Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել Էր կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունն օտարերկրյա պետությունների հետ՝ կորոնավիրուսային վարակի ներբերումը կանխելու համար: Առաջին չվերթներն արտասահմանյան երկրներ (բացառությամբ դուրս տանելու) մեկնարկել են օգոստոսի 1-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները