Հիքմեթ Հաջիև. «Պարզ է դառնում, որ Թովուզի սադրանքը նախապես ծրագրված էր»

15:27   12 Օգոստոս 2020    418

«Այլ երկրի տարածքների մասին մեկնաբանությունները, որոնք տեղ են գտել Հայաստանի անվտանգության նոր ռազմավարությունում, օկուպացիոն քաղաքականության վառ օրինակ է»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցություններին, սակայն, Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունները, բանակցային գործընթացում անջատողական ռեժիմին ներգրավելու փորձերը, ինչպես նաև այս փաստաթղթում տեղ գտած սադրիչ կարծիքները ապացուցում են, որ Հայաստանը կանխամտածված կերպով խոչընդոտում է բանակցային գործընթացը»:

«Փաստաթղթում նաև նշվում է, որ Հայաստանն անջատողական ռեժիմի անվտանգության երաշխավորն է: Սրանով Հայաստանը բացահայտ կերպով ճանաչում է օկուպացիայի փաստը», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը:

Նախագահի օգնականը հիշեցրել է, որ Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականության պատճառով շուրջ 1 միլիոն ադրբեջանցիներ վտարվել են իրենց հարազատ հողերից:

«Այս փաստաթղթին ծանոթանալիս պարզ է դառնում, որ ադրբեջանա-հայկական սահմանի Թովուզի հատվածում Հայաստանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր», - ընդգծել է Հիքմեթ Հաջիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀիքմեթՀաջիև  


Վերնագիրի այլ պիտակները