Հրվ. Կորեան հաջորդ տարի կկառուցի իր առաջին ավիակիրը

20:12   12 Օգոստոս 2020    358

Հարավային Կորեան հաջորդ տարի կկառուցի իր առաջին ավիակիրը:

Հարավային Կորեայի կառավարությունն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է 2021-2025 թվականներին մեկ միլիարդ դոլար արժողությամբ ավիակիր կառուցելու ծրագրերի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի ՊՆ հայտարարության մեջ ասվում է, որ այն կկարողանա բարձրացնել 30 000 տոննա բեռ, տեղափոխել ռազմական ուժեր, սարքավորումներ եւ նյութեր եւ շահագործել կործանիչներ, որոնք ունակ են ուղղահայաց թռիչքներ ու վայրէջքներ կատարել:

Նշվում է, որ դա զինվորականներին թույլ կտա արդյունավետորեն պայքարել սպառնալիքների դեմ:

Ակնկալվում է, որ ապագա ավիակրի համար Հարավային Կորեան ամերիկյան F-35B կործանիչներ ձեռք կբերի:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները