Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը

21:54   12 Օգոստոս 2020    370

Աշխարհում նոր կորոնավիրուսով ախտահարման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը:

Այդ մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները, որոնք օգոստոսի 12-ին հրապարակվել են կազմակերպության կայքում:

Օգոստոսի 12-ի Երևանի ժամանակով 12:42-ի դրությամբ աշխարհում «եղել է 20 120 919 հաստատված դեպք, ներառյալ մահվան 736 766 դեքերը՝ ԱՀԿ-ում ստացված հաղորդումների համաձայն», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՀԿ-ի վիճակագրությունը հաշվի է առնում վարակման և մահվան դեպքերի մասին սոսկ պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք ներկայացվում են պետությունների կողմից: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել է երկրների մեծ մասում եւ մարտի 11-ին ԱՀԿ-ի կողմից ճանչվել համավարակ:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները