Բոլիվիայում փողոցներով շարժական դիակիզարան է անցնում

09:24   13 Օգոստոս 2020    223

Լա Պասի փողոցներով շարժական դիակիզարան է անցնում։

Այն կառուցել է տեղի ինժեներ Կառլոս Այոն։ «Այն նույնքան հեշտ է տեղաշարժելը, որքան նոթբուքը»,- ասում է Այոն։ Ընդ որում՝ նա հավելում է, որ հենց փողոցներում մարմինները չեն դիակիզում․ «Դա շատ սարսափելի կլիներ», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բոլիվիայում COVID-19-ի զոհերի մարմինների դիակիզումը պարտադիր է: Ինժեների խոսքերով՝ շարժական դիակիզարանն անհրաժեշտ է այն վարչակազմերին օգնելու համար, որոնք իրենց ուժերով չեն կարող հաղթահարել, հատկապես՝ գյուղական վայրերում: Այոն ասում է, որ իր հետ արդեն կապ են հաստատվել բազմաթիվ մասնավոր ընկերություններ եւ շրջանային իշխանություններ:

Յուրաքանչյուր վառարան արժե 45 000 դոլար, դիակիզումը հարազատների համար կարժենա 35 դոլար: Օրական այդպիսի վառարանում կարելի է այրել մինչեւ 12 մարմին:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները