ByteDance-ը բանակցություններ է վարում հնդկական Reliance-ի հետ

10:16   13 Օգոստոս 2020    256

ByteDance չինական տեխնոլոգիական հսկան բանակցություններ է վարում հնդկական Reliance ընկերության հետ` Հնդկաստանում TikTok վիդեոհավելվածի ֆինանսական աջակցության հարցով:

Նշվում է, որ այս քայլն ուղղված է հավելվածի ճակատագրի հնարավոր փրկությանը իր ամենամեծ շուկայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրները նշում են, որ ընկերությունները բանակցությունները սկսել են հուլիսի վերջին եւ դեռ պետք է համաձայնության գան:

Ընկերություններում այս տեղեկատվությունը դեռ չեն մեկնաբանել:

TikTok-ի բիզնեսը Հնդկաստանում ավելի քան 3 միլիարդ դոլար է գնահատվում: Հավելվածից երկրում օգտվել է ավելի քան 200 միլիոն մարդ:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները