Լիբանանի դատախազությունը մի քանի նախարարների կհարցաքննի Բեյրութի պայթյունի գործով

10:52   13 Օգոստոս 2020    277

Լիբանանի դատախազությունը մտադիր Է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննության կանչել մի քանի նախարարների կառավարմության ներկայիս եւ ավելի վաղ կազմերից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին օգոստոսի 12-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի դատական շրջանների մի աղբյուր:

Վերջինիս տվյալներով՝ առաջինը կհարցաքննվի Լիբանանի հանրային աշխատանքների նախարարության նախկին ղեկավար Գազի ալ Արիդին: Նաեւ պլանավորվում Է ցուցմունքներ տալու համար կանչել հանրային աշխատանքների, ֆինանսների եւ արդարադատության մի քանի այլ նախկին նախարարների:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել Է 171 մարդ, տուժել շուրջ 6 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած: Լիբանանի ներքգործնախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառ Է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը մաքսային ծառայություններն առգրավել Էին վեց տարի առաջ:

Օգոստոսի 8-ից Բեյրութում տեղի Էին ունենում զանգվածային ցույցեր, որոնք հետագայում վերաճել են անկարգությունների: Բողոքավորները Լիբանանի կառավարող կոալիցիային մեղադրում Էին կոռուպցիայի մեջ եւ պահանջում վաղաժամկետ ընտրությունների անցկացում եւ նավահանգստում տեղի ունեցած պայթյունի անկախ հետաքննություն: Այդ ֆոնին օգոստոսի 10-ին Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարեարել Է կառավարության հրաժարականի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները