ԱՄՆ-ի ներկայացուցիչը կոչ Է արել քվեարկելու Իրանի նկատմամբ զենքի բռնարգելքի երկարաձգման օգտին

11:52   13 Օգոստոս 2020    392

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին կոչ Է արել պաշտպանելու Իրանի նկատմամբ զենքի բռնարգրելքի երկարաձգման բանաձեւի նախագիծը, որը ներկայացրել Է Վաշինգտոնը:

Ինչպես տեղեկացնում Է Hayatsk.info-ն, համապատասխան հայտարարությունն օգոստսի 11-ին հրապարակվել Է Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչության կայքում:

Մշտական ներկայացուցիչը հավաստել Է, որ փաստաթղթի նախագիծը ներկայացվել Է օգոստոսի 13-ին. «Այսօր Միացյալ Նահանգները ներկայացրել Է Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծ Իրանին սովորական սպառազինությունների վաճառքի եւ նրանից դրանց գնման գոյություն ունեցող բռնրագելքի երկարաձգման մասին»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ նախագծի շուրջը քվեարակության օրը կորոշի Անվտանգության խորհրդի նախագահը: Իրան զենքի ներկրման սահմանափակումների ժամկետը, միջուկային գործարքի համաձայն, լրանում Է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին: ԱՄՆ-ի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ հետամուտ կլինեն բռնարգելքի երկարաձգմանը՝ չնայած իրենց դուրս գալուն իրանական գործարքից: Քրաֆթն ամերիկյան փաստաթղթի շուրջը քվեարկությունը համարել Է «ընտրություն խաղաղության եւ ահաբեկչության միջեւ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները