Պոմպեոն ՌԴ-ին սպառնացել է «հսկայական գնով»՝ «Թալիբանի» հետ ենթադրյալ դավադրության համար

12:18   13 Օգոստոս 2020    254

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Ռուսաստանը «հսկայական գին» կվճարի, եթե հաստատվեն «Թալիբան» շարժման զինյալների հետ ենթադրյալ «դավադրության» մասին տեղեկությունները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Պոմպեոն նշել է, որ ինքն այդ թեման քննարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Եթե ռուսները գումար առաջարկեն ամերիկացիների կամ արևմտյան երկրների այլ քաղաքացիների սպանության համար, նրանք ստիպված կլինեն վճարել հսկայական գին», – շեշտել է պետքարտուղարը:

Ավելի վաղ ՝ օգոստոսի 8-ին, «Թալիբանի» քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուեհիլ Շահենը հայտարարել էր, որ թալիբները Ռուսաստանի հետ պահպանում են միայն քաղաքական կապերը, ռազմական կապեր չկան:

Հունիսին The New York Times- ը հաղորդել էր, որ Ռուսաստանն իբրև թե վարձատրություն է առաջարկել թալիբներին՝ Աֆղանստանում ամերիկացի զինվորներին սպանելու համար:

Դրանից հետո The Washington Post-ը գրել էր, որ մի քանի ամերիկացի զինվորներ մահացել են «փոխզիջման» պատճառով: Միևնույն ժամանակ, հրատարակությունը չի ներկայացրել որևէ ապացույց, աղբյուրներ ևս չի նշել։

Ամերիկյան հետախուզությունը և Սպիտակ տունը նման տեղեկություններն անվանել են անհուսալի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները