Ընտրություններում հիմնական խնդիրը լինելու են դեմոկրատները, այլ ոչ՝ Ռուսաստանը․ Թրամփ

12:44   13 Օգոստոս 2020    237

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք նախագահական ընտրությունների հիմնական խնդիրը կապված չի լինելու արտաքին միջամտության հետ, այլ՝ երկրի Դեմոկրատական կուսակցության գործողությունների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նա այս մասին ասել է մամուլի ասուլիսում, որի հեռարձակումը իրականացվում է Սպիտակ տան կայքում:

Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները ցանկանում են 3,5 միլիարդ դոլար ուղղել փոստով քվեարկության համար: Միևնույն ժամանակ, նախագահը ընդգծել է, որ սա «ընտրությունների պատմության մեջ ամենամեծ խարդախությունը» կլինի։

«Դուք միշտ խոսում եք Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մասին, երբ խոսքն ընտրությունների մասին է գնում, բայց ձեր ամենամեծ խնդիրը դեմոկրատների հետ է լինելու», – ասել է Թրամփը:

ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները