Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն այցելել են Պատվո ծառուղի և նահատակների պուրակ

11:13   13 Օգոստոս 2020    338

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարները այցելել են Բաքվում Պատվո ծառուղի և նահատակների պուրակ, հայտնում է Hayatsk.info-ն ՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

«Օգոստոսի 13-ին ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալը - Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը, Թուրքիայի Հանրապետության գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերը և երկու երկրների բանակների տարբեր զորատեսակների հրամանատարները, այցելելով պատվո հուղարկավորության ծառուղի, նահատակների պուրակ և 1918-ին զոհված թուրք զինվորների պատվին տեղադրված հուշարձան, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:













Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները