Չինաստանը վերականգնել է կանոնավոր ավիահաղորդակցությունը 50 երկրների հետ

14:25   13 Օգոստոս 2020    227

Չինաստանն ընթացիկ տարվա օգոստոսի 12-ի դրությամբ վերականգնել է ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված կանոնավոր ավիահաղորդակցությունն աշխարհի 50 երկրների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության անվտանգության ապահովման բաժնի ղեկավար Ու Շիցզյանը հայտնել է ճեպազրույցում: Նրա խոսքով՝ ներկայում կանոնավոր մարդատար չվերթեր են կատարում 93 ավիաընկրություններ՝ 74-ն օտարերկրյա եւ 19-ը՝ չինական: Նրանք աշխատում են 187 միջազգային երթուղիներով:

Ամեն շաբաթ 210 ավիաչվերթ է կատարվում Չինաստան եւ Չինաստանից դուրս: Միեւնույն ժամանակ, պաշոնյայի խոսքով, առայժմ չի վերականգնվել համավարակից առաջ կատարվող չվերթերի քանակը: Այսպես, հուլիսին տարեկան հաշվարկով այն կրճատվել է 34,1 տոկոսով, թեեւ հունիսին այդ ցուցանիշը հավասարվել Է 42,4 տոկոսի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները