ՆԳՆ. Բելառուսում չարտոնված ակցիաների մասնակցելու համար ձերբակալվել է մոտ 700 մարդ

14:49   13 Օգոստոս 2020    224

Բելառուսում չարտոնված ակցիաների մասնակցելու համար օգոստոսի 12-13-ին ձերբակալվել է մոտ 700 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Թելեգրամի իր ալիքում գրել է Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան:

Նա նշել է, որ բախումների ժամանակ տուժել է 130 իրավապահ, որոնցից 28-ը հոսպիտալացվել է:

Երեկ Մինսկում եւ Բարանովիչներում կրկին բախումներ են տեղի ունեցել: Իրավախախտներին կանգնեցնելու համար իրավապահները զենք են կիրառել:

Բացի այդ, Մինսկում ՕՄՕՆ-ի աշխատակիցները ձերբակալել են 18 եւ 19 տարեկան 2 երիտասարդի, որոնք շշերի մեջ այրվող խառնուրդ են լցրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները