Լիբանանի խորհրդարանի 7 պատգամավորներ հրաժարական են տվել

14:54   13 Օգոստոս 2020    291

Լիբանանի խորհրդարանի 7 պատգամավորներ հրաժարական են տվել, հաղորդում է Hayatsk.info-ն՝ հղում անելով Al Mayadeen-ին:

Հեռուստաալիքը նշում է, որ նախ հրաժարական է տվել 8 պատգամավոր, ապա նրանցից մեկը հետ է վերցրել դիմումը: Հայտնի չէ, թե նրանք որ կուսակցությունից կամ քաղաքական դաշինքից են:

Լիբանանի խորհրդարանն այսօր հավանություն է տվել Բեյրութում արտակարգ դրության ռեժիմի սահմանմանը:

Բեյրութում նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 4-ին, որի հետեւանքով զոհվել է 171 մարդ, վիրավորվել մոտ 6000-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները