Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել և տարածվել մոտ 4 000 հեկտար տարածքի վրա

15:11   13 Օգոստոս 2020    217

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հյուզ լճի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է NBC Los Angeles-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ հրդեհը բռնկվել է Կալիֆոռնիա նահանգի Անջելեսի ազգային արգելոցի տարածքում և արագորեն տարածվել մոտ 4 000 հեկտարի վրա։

Հայտնի է, որ առնվազն 100 տան բնակչի տարհանման աշխատանքներ են կազմակերպվել։

Կրակի արագ տարածման պատճառն օդի բարձր ջերմաստիճանը, խոնավության ցածր մակարդակը և ուժեղ քամին են եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները