Գերմանիայում գնաճը հուլիսին դանդաղել Է մինչեւ զրո

15:24   13 Օգոստոս 2020    303

Գերմանիայում սպառողական գները, որոնք ներդաշնակեցվել են Եվրամիության չափորոշիչների հետ, 2020 թվականի հուլիսին տարեկան արտահայտությամբ չեն փոխվել մեկ ամիս առաջվա 0,8 տոկոսով աճից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են երկրի Դաշնային վիճակագրական վարչության (Destatis) վերջնական տվյալները:

Սպառողական գները նախորդ ամսվա համեմատությամբ նվազել են 0,5 տոկոսով: Հունիսին դրանք ամսական արտահայտությամբ բարձրացել Էին 0,7 տոկոսով: Գները, որոնք նախատեսված են գերմանական չափորոշիչներով, հուլիսին 0,1 տոկոսով նվազել են տարեկան արտահայտությամբ եւ 0,5 տոկոսով՝ ամսական արտահայտությամբ:

Բոլոր չորս ցուցանիշների դինամիկան համընկել Է վերլուծաբանների՝ նախապես հայտարարված տվյալների եւ միջին կանխատեսումների հետ, վկայում են Trading Economics-ի տվյալները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները