Ինդոնեզիան մինչեւ 2020 թվականի վերջը սահմանները չի բացի զբոսաշրջիկների համար

16:17   13 Օգոստոս 2020    275

Ինդոնեզիայի իշխանություններն օտարերկրացի զբոսաշրջիկների համար չեն բացի սահմաններն առնվազն մինչեւ այս տարվա վերջը:

Օգոստոսի 13-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել ծովային գործերի եւ ներդրումների համակարգող նախարար Լուհութ Բինսար Փանջաիթանը Գործատուների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ կայացած առցանց խորհրդակցության ժամանակ:

«Կառավարությունը որոշում Է ընդունել շեշտը դնել ներքին զբոսաշրջության զարգացման վրա՝ տնտեսության այդ հատվածի վերականգնման համար»,- ասել Է Լուհութը: Նրա խոսքով՝ «իշխանությունները մտադիր են հասնել այն բանին, որպեսզի ներքին զբոսաշրջությունն զբաղեցնի առնվազն 70 տոկոսը (զբոսաշրջության ճյուղի) ընդհանուր ծավալում»: Համակարգող նախարարն ընդգծել Է, որ «այդպիսով, կառավարությունը չի պլանավորում այս տարի բացել սահմաններն օտարերկրացի զբսաշրջիկների համար»:

Լուհութը նաեւ նշել Է, որ «Ինդոնեզիայում ապրում են ոչ քիչ ապահովված քաղաքացիներ, ովքեր կարող են իրենց ավանդը ներդնել զբոսաշրջության վերականգնման բնագավառում»: «Մենք հաշվարկել ենք, որ շուրջ մեկ միլիոն ինդոնեզացիներ են ամեն տարի ճանապարհորդում հարեւան Մալայզիայում եւ Սինգապուրում, այնտեղ ծախսում տասնյակ միլիարդավոր դոլարներ,- պարզաբանել Է համակարգող նախարարը:- Կառվարությունը ցանկանում Է հասնել այն բանին, որհպեսզի այդ միջոցները ծախսվեն երկրի ներսում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները