Խորհրդարանում ելույթի ժամանակ Ասադի ինքնազգացողությունը վատացել է

17:44   13 Օգոստոս 2020    361

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ինքնազգացողությունը վատացել է նոր գումարման խորհրդարանի՝ Ժողովրդական խորհրդի պատգամավորների առջև ելույթի մեկնարկի պահին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

Երկրի առաջնորդի վատ զգալու պատճառը եղել է հիպոտոնիայի նոպան՝ ճնշման կտրուկ անկումը։ Փոքր դադարից հետո նա վերադարձել է դահլիճ և շարունակել ելույթը, սակայն 15 րոպե անց 1 րոպեով ընդմիջում խնդրել՝ դեղորայք ընդունելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները