Ճապոնիան չի շտապում ռուսական գրանցված պատվաստանյութը ձեռք բերել՝ կասկածելով դրա անվտանգության հարցում

17:15   13 Օգոստոս 2020    308

Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն օգոստոսի 12-ին հայտնել է լրագրողներին, որ երկրի կառավարությունը զգուշորեն է մոտենում COVID-19-ի դեմ Ռուսաստանի ստեղծած և գրանցած պատվաստանյութին և պատրաստ չէ անհապաղ դրա ներկրման մասին պայմանագիր կնքել, գրում է regnum.ru կայքը։

«Մեր նպատակը լայնամասշտաբ և արագ պատվաստումն է, սակայն նաև մտադիր ենք դեղորայքի անվտանգությունը ստուգել»,-նշել է նախարարը։

Ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, Ճապոնիայի կառավարությունն ամերիկյան Pfizer և բրիտանական AstraZeneca ընկերությունների հետ համաձայնագիր է կնքել դեռևս չստեղծված պատվաստանյութի ներկրման համար։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները