Չինաստանը Փոմպեոյին մեղադրել Է «քաղաքական վիրուս» տարածելու մեջ

17:33   13 Օգոստոս 2020    297

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն մշտապես քննադատում եւ մեղադրում Է Չինաստանին, որտեղ որ մեկնում Է, նա ամենուրեք ապատեղեկատվություն եւ «քաղաքական վիրուս» Է տարածում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին օգոստոսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: «Փոմպեոն, ղեկավարվելով սառը պատերազմի եւ սեփական շահամոլական գաղափարներով, կրկին եւ կրկին անհիմն կերպով քննադատում Է Չինաստանի Կոմկուսին, ինչպես նաեւ ՉԺՀ-ի ներքին ու արտաքին քաղաքականությունը:

Չինաստանն արդեն բազմաթիվ անգամ իր վճռական դիրքորոշումն Է հայտնել այդ առնչությամբ»,-հայտարարել Է Չժաո Լիցզյանը:

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել Է, որ Փոմպեոն որտեղ որ մեկնում Է, ամենուրեք ապատեղեկատվություն եւ «քաղաքական վիրուս» Է բերում ու տարածում: Դիվանագետի խոսքով՝ Փոմպեոն եւ նրա նմանները փորձում են «միջազգային հանրակցությանը կապել հակաչինական ու հակակոմունիստական կառքին», սակայն միջազգային հանրակցությունը չափազանց պարզորոշ կերպով դա տեսնում Է եւ թույլ չի տալիս իրեն համոզել, ուստի այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները