ԷՄԳ-ն 2020 թվականին նավթի պահանջարկի անկման կանխատեսումը վատթարացրել է մինչեւ օրական 8,1 մլն

20:12   13 Օգոստոս 2020    370

Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի անկման կանխատեսումը վատթարացրել է մինչեւ օրական 8,1 միլիոն բարել, պահանջարկը կկազմի օրական 91,9 միլիոն բարել, հայտնել է գործակալությունն օգոստոսի հաշետվության մեջ:

ԷՄԳ-ում նշում են COVID-19-ով հիվանդացության տակավին բարձր մակարդակը, ինչպես նաեւ ավիացիոն հատվածի թույլ վերականգնումը մարդկանց ցածր շարժունության պահպանան ֆոնին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԷՄԳ-ի գնահատմամբ՝ 2020 թվականին ավիակերոսինի պահանջարկը հավասար կլինի օրական 4,8 միլիոն բարելի՝ 39 տոկոսվ ցածր 2019 թվականի մակարդակից: Գործակալությունը նաեւ նվազեցրել է 2021 թվականին նավթի պահանջարկի աճի կանխատեսումը՝ օրական 5,3 միլիոն բարելից մինչեւ օրական 5,2 միլիոն բարել:

Նավթավերամշակման գործարանների սպառումը վերականգնվում է, սակայն վերականգնման տեմպերը հետ կմնան պահանջարկի աճից, քանի որ պաշարների մակարդակները մնում են բարձր, նշել է ԷՄԳ-ն:

2020 թվականին նավթի գլոբալ առաջարկի անկումը կկազմի օրական 7,1 միլոն բարել, ինչից հետո սպասվում է օրական 1,6 միլիոն բարելով աճ 2021 թվականի արդյունքներով:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները