Իլոն Մասկը պատրաստ է օգնե՞լ Բելառուսին

21:16   13 Օգոստոս 2020    256

Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն արձագանքել է Բելառուսում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին Twitter-ի օգտատիրոջ հրապարակմանը:

Մասկին դիմել է Էրվին Վեյկով անունով օգտատերերը: Նա արել է հետեւյալ գրառումն ու նշել Մասկին. «Բելառուսը կրակի մեջ է. սպանություններ, ծեծկռտուքներ, խոշտանգումներ, ավտոկրատները հաղթում են իրենց ընտրությունները: Խնդրում եմ տարածեք այս հաղորդագրությունը»:

Ի պատասխան Մասկը գրել է. «Ցավում եմ՝ դա լսելով: Ինչո՞վ կարող եմ օգնել», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի նրանից, հաղորդագրության մեջ նշվել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի անունը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները