Ինդոնեզիան չի բացի սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար առնվազն մինչեւ 2020 թվականը

21:44   13 Օգոստոս 2020    395

Ինդոնեզիայի իշխանությունները սահմանները չեն բացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար առնվազն մինչեւ այս տարվա վերջ: Նման հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել ծովային հարցերի եւ ներդրումների համակարգող նախարար Լուհութ Բինսար Փանջաիթանը Գործատուների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ժամանակ:

«Տնտեսության այս հատվածը վերականգնելու համար կառավարությունը որոշել է կենտրոնանալ ներքին տուրիզմի զարգացման վրա»,- ասել է Լուհութը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա` «իշխանությունները մտադիր են ապահովել, որպեսզի ներքին տուրիզմը զբաղեցնի ընդհանուր ծավալի առնվազն 70 տոկոսը (զբոսաշրջային արդյունաբերությունը)»: Համակարգող նախարարը շեշտել է, որ «այսպիսով, կառավարությունն այս տարի չի նախատեսում բացել սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար»:

Համավարակի պատճառով հանրապետության իշխանությունները մարտի վերջից փակել են սահմանները: Մինչդեռ Բալիի նահանգապետ Վայան Քոսթերը վերջերս մի քանի անգամ խոստումներ է հնչեցրել սեպտեմբերի 11-ից բացել համանուն հանգստավայրն օտարերկրացիների համար:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները