Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությունը մարդկանց կյանքեր է արժենում

10:03   14 Օգոստոս 2020    216

Գիտնականների միջազգային խումբը ուսումնասիրել է սոցիալական լրատվամիջոցներն ու լրատվական կայքերը՝ պարզելու, թե ինչպես է COVID-19-ի մասին ապատեղեկատվությունը շրջանառվում առցանց հարթակներում, եւ ամենակարեւորը՝ ինչպես է այն ազդում մարդկանց վրա: Ընդհանուր առմամբ, փորձագետները հայտնաբերել են ավելի քան 2300 կեղծ հաղորդագրություն:

Այս «լուրերից» ոչ մեկը օգտակար չէ (նույնիսկ այն դեպքում, երբ տեղեկատվության հեղինակները ասում են, որ դա կարող է փրկվել կորոնավիրուսից), եւ դրանց մեծ մասը կարող է վնաս հասցնել առողջությանը:

«Օրինակ՝ տարածված առասպելն այն մասին, որ բարձր խտությամբ ալկոհոլը կարող է ախտահանել մարմինը եւ սպանել վիրուսը, տարածվել է աշխարհի տարբեր մասերում»,- գրում են հեղինակները իրենց ուսումնասիրության մեջ: «Այս ապատեղեկատվության հետեւանքով մահացել է մոտ 800 մարդ, 5876-ը հոսպիտալացվել են, իսկ 60-ը լիովին կուրացել են մեթանոլ օգտագործելուց հետո՝ որպես կորոնավիրուսի բուժում»: Այս դեպքը տեղի է ունեցել Իրանում եւ, հավանաբար, տեղեկատվության պատճառով մահվան, վնասվածքների ու տառապանքների «ամենավատ» օրինակն է: Դժբախտաբար, սա միակ դեպքը չէ, որ գտել է թիմը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները