ՀԴԲ-ն մասնակցելու է Բեյրութի պայթյունի հանգամանքների բացահայտման գործին

11:13   14 Օգոստոս 2020    223

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դևիդ Հեյլը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) միանալու է Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հանգամանքների բացահայտման գործին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հեյլն ընդգծել է, որ լիբանանյան իշխանություններն են ՀԴԲ-ին հետաքննությանը մասնակցելու առաջարկ արել։

Նշվում է, որ հինգշաբթի ամերիկացի դիվանագետը ժամանել է Բեյրութ՝ լիբանանյան ժողովրդին հնարավոր օգնության տրամադրման համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինտերպոլը մասնագետների խումբ է ուղարկում Բեյրութ պայթյունի հանգամանքների ուսումնասիրման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները