Վրաստանում կարանտինի ժամանակահատվածը 14 օրից 12-ի է կրճատվել

11:25   14 Օգոստոս 2020    225

Վրաստանի կառավարության կողմից փոփոխությունների համաձայն՝ երկրում կարանտինի և մեկուսացման պարտադիր ժամկետը 14 օրից 12-ի է կրճատվել:

Մայիսի 23-ի «Մեկուսացման և կարանտինի կանոնների մասին» հրամանագրի մեջ փոփոխություններն ուժի մեջ են մտել հինգշաբթի և հրապարակվել Վրաստանի օրենսդիրի կայքում:

Փոփոխությունների համաձայն՝ երկիր ժամանող անձինք կամ վարակակրի հետ շփված անձինք ենթարկվում են պարտադիր կարանտինի՝ 12 օր ժամկետով: Նույն ժամանակահատվածը կկիրառվի ինքնամեկուսացման ժամանակահատվածի համար:

Բացի այդ, Վրաստան ժամանող բոլոր անձինք պետք է ներկայացնեն կորոնավիրուսային թեստ, որը անցել են ժամանումից 72 ժամ առաջ, իսկ դրանից հետո նրանցից, ովքեր չեն գնա կարանտին, կպահանջվի 12 օրվա ընթացքում յուրաքանչյուր 72 ժամվա ընթացքում հանձնել թեստ: Նախկինում այս ժամանակահատվածը 14 օր էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները