Պաղեստինն իր դեսպանին հետ է կանչում ԱՄԷ-ից

11:58   14 Օգոստոս 2020    403

Պաղեստինը հայտարարել է իր դեսպանին ԱՄԷ-ից հետ կանչելու մասին։ Պատճառը խաղաղության համաձայնագիրն է, որն ԱՄԷ-ն Վաշինգտոնի միջնորդությամբ կնքել է Իսրայելի հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է պաղեստինյան ՎԱՖԱ գործակալությունը՝ հղում անելով ԱԳ նախարար Ռիադ ալ-Մալիկիին։

Հետկանչը կատարվում է Պաղետինի նախագահ Մահմուդ Աբասի հրամանով։ Պաղետինի ներկայացուցիչները կարծում են, որ այդ համաձայնագիրը հեռացնում է արաբական կոնսենսուսից և դավաճանություն է։

Իսրայելի հետ ԱՄԷ-ի հաշտությունը քննադատել են նաև ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների ներկայացուցիչները։

«Օկուպացիան պաղեստինցի ժողովրդի գլխավոր թշնամին է, և մենք կշարունակենք մեր պայքարը»,-հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Աբդալլաթիֆ ալ-Կանուան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պաղեստին  


Վերնագիրի այլ պիտակները