Կես տարում կինը երկու անգամ վարակվել է կորոնավիրուսով

12:28   14 Օգոստոս 2020    197

Չինացի կինը կես տարում երկու անգամ վարակվել է կորոնավիրուսով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Նա 68 տարեկան է։ Առաջին անգամ նա վարակվել է COVID-19-ով փետրվարին եւ առողջացել է։

Երկրորդ անգամ նրա մոտ կորոնավիրուս հայտնաբերվել է օգոստոսի 9-ին։ Արդյունքում նրան կրկին ուղարկել են մեկուսանալու։ Մեկուսանալու եւ բուժման են ուղարկել նաեւ բոլոր նրանց, ովքեր կնոջ հետ շփում են ունեցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները