Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 114 մարդ է մահացել

12:44   14 Օգոստոս 2020    198

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 114 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 15 498 պացիենտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5065 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 912 823 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները