Թրամփը փոստով կքվեարկի Ֆլորիդայում կայանալիք փրայմերիզում

14:33   14 Օգոստոս 2020    237

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյան փոստով կքվեարկեն օգոստոսի 18-ին Ֆլորիդայում կայանալիք փրայմերիզում:

Օգոստոսի 14-ին այդ մասին հայտնել Է USA Today թերթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփն ինքը խիստ թերահավատորեն Է վերաբերվում կամարտահայտության նման ձեւին՝ կարծելով, թե դա կարող Է ընտրություններում առավելության տալ դեմոկրատներին:

Նախագահական զույգն օգոստոսի 12-ին տվել Է քվեաթերթիկների ստացման դիմում: Բլանկները պետք Է հացվեին Փալմ Բիչում Թրամփի Մար ա Լագո կալվածք, ինչից հետո փաստաթղթերը կլինեն Վաշինգտոնում: Քվեաթերթիկում, մասնավորապես, նշված են օկրուգային հանձնաժողովի, նահանգի օրենսդիր ժողովի եւ Կոնգրեսի թեկնածուները: Թրամփն արդեն բազմիցս քննադատել Է փոստով քվեարկության գաղափարն այդ ընթացակարգի անթափանցիկության եւ այդ սցենարի դեպքում քվեաթերթիկների չափազանց երկարատեւ մշակման պատճառով:

Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքով՝ քվեարկության այդ եղանակի դեպքում հնարավոր խախտումների պատճառով նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են դառնալ ամենաանազնիվը պատմության մեջ: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ համավակի պայմաններում քվեարկության նման տարբերակը միակ հնարավորությունն Է մասնակցելու ընտրություններին առանց ընտրատեղամասերում վարակվելու ռիսկի:

Օգոստոսի 10-ին Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը հայտարարել Է, որ դեմոկրատները միջամտում են ամերիկյան ընտրությունների ընթացքին՝ պնդելով, որ քվեարկության ընթացակարգն անցկացվի փոստով: Նախագահի 59-րդ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները