Մերկելը խստորեն դատապարտել է բռնությունները Բելառուսում

17:18   14 Օգոստոս 2020    255

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է խաղաղ ցույցերին մասնակցելու պատճառով Բելառուսում հազարավոր մարդկանց կալանավորումը:

«Նա ցնցված է այն տեղեկություններից, որ ձերբակալվածները բռնության են ենթարկվում»,-ասել է Զայբերտը:

Նա հավելել է, որ Մերկելը նաև խոր վիշտ է հայտնել զոհվածների հարազատներին:

Գերմանիայի կանցլերը նաև կոչ է արել Բելառուսին անմիջապես եւ առանց որեւէ պայմանի ազատ արձակել ձերբակալվածներին:

«Այն, որ Բելառուսում հիմնարար իրավունքները ոտնահարում են, ամբողջովին անընդունելի է», -ասել է Զայբերտը ՝ հավելելով, որ Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Բելառուսում պատժամիջոցներ պետք է կիրառվեն մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները