Պենտագոնում կստեղծվի աշխատանքային խումբ՝ «թռչող ափսեները» հետազոտելու համար

17:39   14 Օգոստոս 2020    252

Պենտագոնը կստեղծի հատուկ աշխատանքային խումբ, որը զբաղվելու է այսպես ասած «թռչող ափսեների» կամ չբացահայտված թռչող օբյեկտների հետազոտությամբ, որոնց բախվել են ռազմաօդային ուժերի օդաչուները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է CNN-ը: Աշխատանքային խումբը ղեկավարելու է ԱՄՆ Պաշտպանության փոխնախարար Դեւիդ Նորքվիստը։ Նոր աշխատանքային խմբի ստեղծման մասին կհայտարարվի առաջիկայում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գաղտնի ծրագրի շրջանակներում Պենտագոնը սկսել է հետազոտել չբացահայտված թռչող օբյեկտները եւ փորձում է հասկանալ, թե ինչով են պայմանավորված այն անոմալիաները, որոնք օդաչուները նկատել են մթնոլորտում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները