ԱՀԿ-ն զգուշացրել է «խաղաղությունից» հետո COVID-19 հնարավոր «փոթորկի մասին»

18:06   14 Օգոստոս 2020    360

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը աշխարհում կարող է «խաղաղություն» լինել հերթական «փոթորիկից» առաջ:

Այս մասին ասել է ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:

«Խաղաղությունը կարող է նշանակել, որ մենք դուրս ենք եկել փոթորկից, բայց դա կարող է նաև նշանակել, որ մենք փոթորկի էպիկենտրոնում ենք», – Ռայանին է մեջբերում ՌԻԱ Նովոստին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև հիշեցրել է, որ աշխարհի բնակիչների մեծամասնությունը դեռևս գտնվում է COVID-19 –ով վարակվելու ռիսկային գոտում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները