Դատարանն ուժի մեջ է թողել Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի վճիռը

19:59   14 Օգոստոս 2020    242

Բիշքեկի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով մեղադրյալ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ կայացված դատավճիռը, РИА Новости-ին հայտնել են դատարանի գրասենյակից:

Հունիսի 23-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը Աթամբաևին դատապարտել է 11 տարվա և երկու ամսվա ազատազրկման՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատելիս կոռուպցիայի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դատավճիռը ավելի բարձր ատյանում ՝ Բիշքեկի քաղաքային դատարանում, բողոքարկել է ինչպես պաշտպանական կողմը, այնպես էլ դատախազությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները