Զելենսկին մերժել է Լուկաշենկոյի՝ Բելառուս այցելելու հրավերը

21:52   14 Օգոստոս 2020    380

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժմամբ է պատասխանել իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բելառուս այցելելու հրավերին:

Զելենսկին նշել է, որ այնքան ժամանակ Բելառուս չի այցելի, քանի դեռ երկրում իրավիճակը չի կայունացել:

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները