Կոնեկտիկուտում կալանավորը կախվել է կորոնավիրուսի դիմակի միջոցով

09:02   15 Օգոստոս 2020    219

Կոնեկտիկուտում կալանավորը կախվել է կորոնավիրուսի դիմակի միջոցով, հաղորդում է FoxNews-ը։

Դանիել Օկասիոյին հայտնաբերել էր բանտի աշխատակիցը խցում իր մահճակալին նստած վիճակում՝ վզին՝ դիմակի կտորից պատրաստված պարանով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այնուհետեւ ուղղիչ հաստատության աշխատակիցներն ու բուժանձնակազմը զանգել են շտապ օգնություն եւ միջոցներ ձեռնարկել նրա կյանքը փրկելու համար, որից հետո Օկասիոն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ եւ գրանցել են նրա մահը։

New York Times-ի հաղորդմամբ՝ դատաբժշկական փորձաքննության ծառայությունը նշել է, որ նրա մահն ինքնասպանության հետեւանքով էր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոնեկտիկուտ  


Վերնագիրի այլ պիտակները