Mazda ընկերությունը ներկայացրել է կարբոնային մոդելներ

09:14   15 Օգոստոս 2020    191

Mazda ընկերությունը ներկայացրել է CX-5, CX-9 եւ Mazda6 հատուկ մոդելները։ Դրանք միացած են Carbon Edition ընդհանուր անունով եւ հասանելի կլինեն միայն հյուսիսամերիկյան շուկայում, հաղորդում է Motor-ը։

Carbon Edition սերիայի մոդելները տարբերվում են թափքի Polymetal Gray գույնով, որի սրահը հարդարված է կարմիր կաշվով եւ սեւ դեկորով։ Ներկայացնելու ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել սեւ ալյումինե անիվներին, հայելիների սեւ շրջանակներին եւ նստարանների կարմիր կարերին։ Բացի ոճային փոփոխությունները, «կարբոնային» մեքենաներն ունեն ստանդարտ սարքավորման ընդլայնված հավաքածու, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կա Apple CarPlay եւ Android Auto մուլտիմեդիա, Bose աուդիոհամակարգ, առջեւի նստարանների տաքացում։ Ներառված է նաեւ i-Activsense անվտանգության ակտիվ համակարգերի լայն ցանկ։ Մեքենայի արժեքը դեռեւս չի հայտարարվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Mazda  


Վերնագիրի այլ պիտակները