ՊՆ. Կանխվելու է Հայաստանի յուրաքանչյուր սադրանք

18:08   14 Օգոստոս 2020    650

Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի կողմից ստեղծված, այսպես կոչված, հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների արտահայտած տեսակետները որևէ իմաստ չունեն:

Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Գյանջան գնդակոծելու մասին հայերի սպառնալիքները հակառակորդի հերթական ռազմական արկածախնդրությունն են և նրա վարած ագրեսիվ քաղաքականության ցուցիչը:

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները Ադրբեջանա-հայկական պետական սահմանի Թովուզի հարվածում կտրականապես կասեցրեցին հակառակորդի սադրանքը, որը գնդակոծում էր մեր բնակավայրերը, ինչի հետևանքով զոհվեց մեկ խաղաղ բնակիչ:
Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակն ունի բավականին ներուժ և ընդունակ է ոչնչացնել Հայաստանի բոլոր կրակակետերը, հենակետերը և այլ ռազմական լեգիտիմ թիրախները: Հայաստանի ձեռնարկած ցանկացած սադրանք վճռականապես կասեցվելու է, ինչպես դա եղավ Թովուզի ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ: Նման սադրանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները