ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի նկատմամբ

11:12   15 Օգոստոս 2020    472

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի նկատմամբ:

Նման առաջարկությամբ են հանդես եկել ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները, Twitter- ում գրել է Սլովակիայի Արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը:

Ըստ նրա՝ պատրաստվելու է այն անձանց հատուկ ցուցակը, որոնք կազմակերպել են «բռնություն խաղաղ ցուցարարների դեմ և կեղծված ընտրություններ»:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը իր միկրոբլոգում հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսում կայացած նախագահի ընտրությունների արդյունքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները