Կալիֆոռնիայում անտառային հրդեհների մակերեսն ավելացել է եռակի՝ 4000 հեկտարից հասնելով մոտ 12 000-ի

11:55   15 Օգոստոս 2020    265

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում բռնկված անտառային հրդեհների մակերեսը երկու օրում ավելացել է՝ հասնելով 11,6 հազար հեկտարի, սկզբնապես այն կազմում էր մոտ 4000 հեկտար, հայտնում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Սան Գաբրիել լեռան լանջերին առնվազն երեք շինություն է ավերվել, ավելի քան 5000 տուն գտնվում է սպառնալիքի տակ: Տուժածների և զոհերի մասին չի հաղորդվում:

Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ հրդեհի դեմ պայքարում է Լոս Անջելես և Սանտա Մոնիկա շրջաններից մոտ 500 հրշեջ, հրշեջ ավիացիայի 6 ինքնաթիռ, 9 ուղղաթիռ և 50 հրշեջ մեքենա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները